Եվրախորհրդարանի նախագահ. Քրդերի հետ հակամարտությունում Թուրքիան չի կարող ռազմական ճանապարհով հաղթել30 ապրիլի 2016 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը խստորեն քննադատել է թուրքական իշխանությունների քաղաքականությունը, հայտնում է Die Welt-ը:«Թուրքիան լավագույն ուղին չի ընտրել ժողովրդավարական քաղաքական զարգացման առումով»,-հայտարարել է Շուլցը Համբուրգում լրագրողների հետ հանդիպմանը: Նա նշել է, որ էրդողնաի օրոք Թուրքիայում սաստկացել են լրագրողների, ընդդիմադիրների և արվեստի գործիչների հետապնդումները, իսկ քրդերի հետ հակամարտությունը նոր ուժով է բռնկվել: «Քրդերի հետ հակամարտությունում Թուրքիան չի կարող ռազմական ճանապարհով հաղթել: Այն պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»,-ասել է Շուլցը: Սակայն, Եվրախորհրդարանի ղեկավարն անհրաժեշտ է համարել ԵՄ և Թուրքիայի համագործակցությունը փախստականների հարցում: Ավելի վաղ Եվրոպական խորհրդարանում Թուրքիայի և Եվրամիության միջև փախստականների հարցով պայմանագրի քննարկմանը Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանս Թիմմերմանսը հայտարարել է, որ Թուրքիայի և իրենց միջև տարածությունը չի փոքրանում, հակառակը` մեծանում է: Ապրիլին Եվրախորհրդարանն ընդունել է Եվրամիության անդամակցությանը ձգտող Թուրքիայի առաջընթացի գնահատման տարեկան՝ 2015-ի զեկույցը, որտեղ ներառված է Հայոց ցեղասպանություն ձևակերպումը։ Թուրքիայի կառավարությունում Եվրամիության հետ կապերի գծով նախարար Վոլքան Բոզքըրը, ով պաշտոնական այցով Վիեննայում էր, ասել է, թե Թուրքիայի կառավարությունը զեկույցը համարում է զրո և անվավեր ու այն վերադարձնելու է Եվրախորհրդարան: Միջազգային գործակալությունները նշում են, որ Թուրքիայի առաջընթացի գնահատման զեկույցը բավականին խիստ է։ Հայոց ցեղասպանության հարցը ներառելուց բացի, Եվրախորհրդարանը Թուրքիայի կառավարությանը խստորեն քննադատել է մարդու իրավունքների, խոսքի, մամուլի ազատության, ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքներից նահանջելու համար։ Ընթերցեք նաև. ԵՀ փոխնախագահ. ԵՄ-ի և Թուրքիայի միջև տարածությունը մեծանում է, մարդու իրավունքների վիճակը չբարելավվեց Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |