Թուրքիայում մոտ 400 ընդդիմադիր լրագրող է հեռացվել աշխատանքից![]() 30 ապրիլի 2016 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում մոտ 400 ընդդիմադիր լրագրող է հեռացվել աշխատանքից` հիմնականում Zaman թերթի և Cihan գործակալության աշխատակիցները, այդ թվում արտերկրի թղթակիցները: Այդ մասին հայտնել է լրագրողներից մեկը: Նա ասել է, որ իրեն և իր գործընկերոջն աշխատանքից ազատել են մի հոդվածի հիման վրա, որով չի նախատեսվում փոխհատուցում և որի հիմնավորումն է`«ծառայողական պարտականությունների չարաշահում, կազմակերպության հեղինակությանը վնասում»: «Անկարայում Cihan-ի գրասենյակի 25 լրագրողներից աշխատանքից ազատվել է 17-ը: Գործակալությունը եթե ամբողջովին չփակվի, ապա, առնվազն կհամալրվի կառավարամետ ԶԼՄ-ների աշխատակիցներով` ոմանք արդեն աշխատելու հրավեր են ստացել»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ էրդողանը հայտարարել էր, որ երկրի Սահմանադրական դատարանը որոշել է ազատ արձակել թերթի 2 լրագրողին` այդպիսով «Թուրքիային դեմ որոշում» կայացնելով: Cumhuriyet օրաթերթի լրագրողները 2015-ի մայիսին հրապարակել էին MIT հետախուզական կազմակերպության տեսանյութը, որից պարզ էր դառնում, որ թուրքական բեռնատարները զենք են տանում սիրիացի ապստամբներին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |