ԱՀՀ կոչը ամերիկահայերին՝ դիմեք Կոնգրեսին սիրիացի փախստականների համար ՀՀ-ին $15 մլն հատկացնելու նպատակով30 ապրիլի 2016 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական համագումարն ԱՄՆ-ում ապրող հայերին կոչ է անում դիմել Կոնգրեսին՝ սիրիացի փախստականներին օգնելու նպատակով Հայաստանին $15 մլն տրամադրելու հարցով: Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանն ընդունել է մոտ 20.000 սիրիացի փախստականի: «Մեզ շարունակում են անհանգստացնել Սիրիայում տիրող բռնություններն ու անկարգությունները, ինչի հետևանքով ազգային փոքրամասնությունները ստիպված են լինում իրենց կյանքը փրկելու համար փախչել ու ապաստան գտնել այլ երկրներում: ԱՄՆ-ում ապրող հայերին կոչ ենք անում դիմել Կոնգրեսին՝ 2017թ. ֆինանսական տարվա՝ փախստականներին օգնելու համար նախատեսված ծրագրերի համար հատկացվող միջոցներից Հայաստանին 15 միլիոն դոլար հատկացնել, ինչպես նաև հետևել, որպեսզի օգնությունը լինի հասցեական, որպեսզի բոլոր նրանք, ովքեր մարդասիրական օգնության կարիք ունեն, ստանան այն»,- ասված է հաղորդագրության մեջ, հաղորդում է Galatv.am-ը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան ՀԱԿ. Ժողովրդի ընդվզումն իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է «Պահանջում ենք իշխանություններից զերծ մնալ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ապօրինի բռնաճնշումներից»,–ասել է Զուրաբյանը Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքը երկարացնելու մասին Մխիթարյանը նախկինում ևս անդրադարձել է այդ հարցին ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են |