Ինչ աջակցություն է ցուցաբերում ԼՂՀ-ն զոհված և հաշմանդամ զինվորների ընտանիքներին![]() 30 ապրիլի 2016 - 14:14 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը ներկայացրել է տեղեկատվություն՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված՝ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին վճարվող կենսաթոշակների, ամենամսյա պարգևավճարների, միանվագ գումարների և նպաստների չափերի մասին: Կենսաթոշակներ Զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող ամենամսյա պարգևավճարներ. - զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին վճարվում է առնվազն 30.000 դրամ - զոհված զինծառայողի յուրաքանչյուր երեխային լրացուցիչ վճարվում է 36.000 դրամ ևս, - զոհված զինծառայողի կնոջը վճարվում է 13.000 դրամ ևս, եթե երեխաներից առնվազն մեկը 14 տարին լրացած չէ, և նա չի աշխատում, - զոհված զինծառայողի ծնողներին վճարվում է 31.000-ական դրամ ևս, եթե նրանց 63 տարին լրացած է: Այսպես՝ 2 երեխա (որից մեկը՝ մինչև 14 տարեկան) ունեցող զինծառայողի զոհվելու դեպքում նրա ընտանիքին ամսական վճարվում է 177.000 դրամ: Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող կենսաթոշակ. - սպայական կազմից զոհված զինծառայողի յուրաքանչյուր երեխային վճարվող կենսաթոշակի միջին չափը կազմում է 38.000 դրամ, իսկ ընտանիքի այլ անդամի (14 տարին չլրացած երեխային խնամող կնոջը, եթե չի աշխատում) կենսաթոշակի չափը՝ 25.000 դրամ, - շարքային կազմից զոհված զինծառայողի ընտանիքի յուրաքանչյուր անդամին (այդ թվում՝ երեխային) վճարվող կենսաթոշակի չափը կազմում է 24,000 դրամ: Հաշմանդամ դարձած զինծառայողներին տրվող կենսաթոշակներ և ամենամսյա վճարները. 1-ին խումբ (սպաներ)՝ 61.000,2-րդ խումբ՝ 53.000,3-րդ խումբ՝ 26.000: 1-ին խումբ` (շարքային) 36.000,2-րդ խումբ՝ 26.000,3-րդ խումբ՝ 18.000: Վերոնշյալ բոլոր տիպի կենսաթոշակների համար պետք է դիմել զոհված կամ հաշմանդամ զինծառայողի գրանցման վայրի զինկոմիսարիատ: Վճարող մարմինը պաշտպանության նախարարությունն է: Միանվագ գումարներ Ինչ վերաբերում է զոհվածզինծառայողների ընտանիքներին և հաշմանդամ զինծառայողներին հատկացվող միանվագ գումարներին, ապա կառավարության կողմից վճարվում են հետևյալ միանվագ գումարները. Հուղարկավորության համար՝ 700.000 դրամ, Գերեզմանի բարեկարգման և տապանաքարի պատրաստման հատուցման համար՝ 1.400.000 դրամ, Ապահովագրական գումար. - մարտական գործողությունների կամ մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվածների ընտանիքներին՝ 2.000.000 դրամ, - ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվածների ընտանիքներին՝ 1.000.000 դրամ, հաշմանդամ զինծառայողներին՝ 1-ին խումբ՝ 500.000 դրամ, 2-րդ խումբ՝ 400.000 դրամ, 3-րդ խումբ՝ 300.000 դրամ, Հիշարժան օրեր (տարեկան երեք անգամ)՝ - զոհված զինծառայողների ընտանիքներ՝ 16.000 դրամ, - հաշմանդամ զինծառայողներ՝ 10.000 դրամ, Ամենամսյա դրամական օժանդակություն երկու և ավելի զոհ ունեցող ընտանիքներին՝ 15.000 դրամ (յուրաքանչյուր զոհի համար): Նշված միանվագ գումարների ստացման համար պետք է դիմել Ստեփանակերտի քաղաքապետարան (եթե գրանցումը Ստեփանակերտում է) կամ տվյալ շրջանի վարչակազմում սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանում (եթե գրանցումը շրջաններից մեկում է): Վճարող մարմինը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է: Նպաստներ Զոհված զինծառայողների և հաշմանդամ զինծառայողների երեխաներին հատկացվում են նաև ամենամսյա նպաստներ՝ հետևյալ չափով՝ Զոհված զինծառայողների մինչև 18 տարեկան երեխաներին տրվում է պետական նպաստ՝ յուրաքանչյուր երեխայի հաշվով ամսական 42.000 դրամ: 1-ին խմբի հաշմանդամների մինչև 18 տարեկան երեխաներին տրվում է պետական նպաստ՝ յուրաքանչյուր երեխայի հաշվով ամսական 15.000 դրամ, 2-րդ խմբի հաշմանդամների մինչև 18 տարեկան երեխաներին տրվում է պետական նպաստ՝ յուրաքանչյուր երեխայի հաշվով ամսական 9.000 դրամ։ Նշված նպաստների ստացման համար պետք է դիմել Ստեփանակերտի քաղաքապետարան (եթե գրանցումը Ստեփանակերտում է) կամ տվյալ շրջանի վարչակազմում սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանում (եթե գրանցումը շրջաններից մեկում է): Վճարող մարմինը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, տեղի ունեցած մարտերում հայկական կողմն ունի 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ: ԼՂՀ վարչապետի խոսնակ. Ապրիլյան տույժ-տուգանքների վերանայման հարցով բանակցում ենք Արցախի բանկերի հետ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |