.am տիրույթում հանգուցային անվանումների հաշվեգրման ծառայություն՝ ավելի մատչելի գնով30 ապրիլի 2016 - 14:15 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է .am տիրույթում տրամադրել հանգուցային անվանումների (դոմենային անունների) հաշվեգրման ծառայություն: Այժմ, հատուկ ակցիայի շրջանակում, մինչև 2016թ. մայիսի 10-ը դոմենային անուններ կարելի է գրանցել տարեկան 8000 դրամով՝ նախկին 12000-ի փոխարեն, իսկ ոչ ռեզիդենտների համար՝ տարեկան 12000 դրամ՝ նախկին 20000-ի փոխարեն: Դոմենային անուններ կարելի է գրանցել այցելելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Երևանի և մարզերի սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Ի դեպ, սկսած 2000 դրամ ամսավճարից, կարելի է օգտվել նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի վեբ հոսթինգի ծառայությունից, որի միջոցով հնարավոր է վիրտուալ սերվերի վրա տեղակայել վեբ կայք և այն հասանելի դարձնել համացանցում: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |