ԵԽ գլխավոր քարտուղար. Ադրբեջանի դատարանը հերթական անգամ անհարգալից վերաբերմունք դրսևորեց ՄԻԵԴ որոշման հանդեպ![]() 30 ապրիլի 2016 - 15:02 AMT PanARMENIAN.Net - ԵԽ գլխավոր քարտուղար Թորնբյորն Յագլանդը մեկնաբանել է ադրբեջանցի հայտնի քաղաքական գործիչ Իլգար Մամեդովին կալանքի տակ թողնելու Ադրբեջանի դատարանի որոշումը: «Նորություններն Ադրբեջանից այն մասին, որ դատարանն ուժի մեջ է թողել Բաքվում Եվրոպայի խորհրդի Քաղաքական հետազոտությունների դպրոցի ղեկավար Մամեդովին կալանավորելու որոշումը, խորը մտահոգություն են առաջացնում: Ադրբեջանի դատարանը հերթական անգամ անհարգալից վերաբերմունք դրսևորեց ՄԻԵԴ որոշումները կատարելու իր երկրի պարտավորությունների հանդեպ: Մամեդովն արդեն 3 տարի է բանտարկված է, չնայած կա Եվրադատարանի որոշումն այն մասին, որ նրա քաղաքական հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ուներ և դրա նպատակն էր պատժել նրան կառավարությանը քննադատելու համար»,-ասվում է հայտարարության մեջ: Յագլանդը նշել է նաև, որ անկատար դատարանի միջոցով մարդու ազատությունից զրկելը հարձակում է Եվրոպայում գործող մարդու իրավունքների համակարգի վրա: «Կոչ եմ անում նախագահ Ալիևին, որպես Սահմանադրության երաշխավորի, ապահովել, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորություննները ՄԻԵԴ շրջանակում»,-ասվում է Յագլանդի հայտարարության մեջ, հայտնում է contact.az-ը: Ավելի վաղ ԵԽ նախարարների կոմիտեն հիշեցրել էր նախորդ 5 որոշումների և միջանկյալ բանաձևերի մասին` մտահոգություն հայտնելով, որ չնայած ՄԻԵԴ փաստած հիմնարար ազատությունների խախտումներին Մամեդովի գործում, վերջինս դեռ կալանքի տակ է: 2013թ. մարտի 17-ին Շեքիի ծանր հանցագործությունների դատարանը 18 անձանց ազատազրկման տարբեր ժամկետների դատապարտեց Իսմայիլլիում անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու մեղադրանքով: ReAl շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը 7 տարվա ազատազրկման դատապարտվեց, «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիկ Յաղուբլուն` 5 տարվա ազատազրկման: Եվս 8 մարդ դատապարտվեց մինչև 8 տարի ազատազրկման: Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |