Դիարբեքիրի Սբ Կիրակոսի հիմնադրամը դատական հայց է ներկայացրել եկեղեցու պետականացման դեմ![]() 30 ապրիլի 2016 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամը դատական հայց է ներկայացրել եկեղեցին պետականացնելու մասին Թուրքիայի նախարարների խորհրդի կողմից ընդունված որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով, հայտնում է Ermenihaber-ը: Ըստ թուրքական «Diyarinsesi.org» լրատվական կայքի` Թուրքիայի կառավարության և տարածքային կառավարման ու քաղաքաշինության նախարարության դեմ ներկայացված դատական հայցում նշվում է, որ այդ որոշումն ամբողջությամբ հակասում է օրենքին: «Եկեղեցիները և վանքերը հատուկ պահպանության տակ գտնվող մշակութային և բնական ժառանգությունների ցանկում են: Նշյալ անշարժ գույքերը պետականացնելու ժամանակ պետք է կիրառվի «Մշակութային և բնական ժառանգության պահպանման մասին» օրենքը: Նախարարների խորհրդի կողմից ընդունված որոշմամբ կոպտորեն խախտվել է նշյալ օրենքը»,- ասվում է հայցադիմումի մեջ: Դիմումի մեջ հղում է կատարվել նաև Լոզանի պայմանագրին. «Լոզանի պայմանագրով ազգային փոքրամասնությունների համար հավասար իրավունքներ է նախատեված բարեգործական, կրոնական և սոցիալական կազմակերպություններ հիմնելու, ղեկավարելու և դրանք վերահսկելու հարցում: Մասնավորապես պայմանագրի 42-րդ հոդվածով Թուրքիայի կառավարությունը երաշխավորում է փոքրամասնությունների եկեղեցիների ու կրոնական կառույցների պաշտպանությունը: Պետականացման որոշումը հակասում է Լոզանի պայմանագրին և սահմանադրության 90-րդ հոդվածին»: Թուրքիայի նախարարների խորհուրդը մարտի 25-ին պետականացման որոշում է ընդունել մոտ 6.300 տարածքի ու անշարժ գույքի վերաբերյալ, որոնց շարքում են հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին, ասորական ու բողոքական եկեղեցիները: Հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին գրեթե 100-ամյա լքվածությունից հետո ամբողջովին վերաբացվել էր 2012թ. նոյեմբերի 3-ին, ինչից հետո այն դարձել է տեղի հայերին միավորող կարևորագույն կենտրոն: Վերանորոգման ծախսերի մեծ մասը հոգացել էին թուրքահայ մեկենասները, մի մասն էլ տրամադրել էր Դիարբեքիրի քաղաքապետարանը: Սբ. Կիրակոսը Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |