Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդն Օլանդի հետ հանդիպմանը խոսել է ԼՂ դեմ Բաքվի ագրեսիայի մասին![]() 30 ապրիլի 2016 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը քաղաքական հարցերով հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայի հայոց թեմի մամուլի ծառայությունը: Օլանդը Հովհաննիսյանին ընդունել է Ելիսեյան պալատում: Մեկ ժամից ավելի տևած զրույցի ընթացքում եպիսկոպոսը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար, ապա ներկայացրել Ֆրանսիայի հայոց թեմի վիճակը և առաջնորդի դերը մասնավորապես Արևմտյան Եվրոպայում՝ տեղեկացնելով նաև 2014-ի դեկտեմբերից ստանձնած առաջնորդական պաշտոնում իրականացրած գործունեության, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մասին։ Բացի այդ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդը մտահոգություն է հայտնել ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած պատերազմի առնչությամբ։ Առաջնորդը խնդրանք է ներկայացրել նախագահին, իր հնարավորությունների սահմաններում, իբրև Մինսկի խմբի նախագահող երկրի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրի նախագահ պնդի, որպեսզի պահպանվի հրադադարի ռեժիմը և հարկադրի այդ երկրին ճանաչելու Ղարաբաղում հայերի՝ իրենց նախնյաց հողի վրա ապրելու իրավունքը։ Ապրիլի 19-ին Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը մասնակցել է «Լեռնային Ղարաբաղ. Լարվածության աճ Ադրբեջանի հետ» թեմայով քննարկումներին, որոնք կազմակերպել էր Ժնևում Շվեյցարական մամուլի ակումբը: Քննարկումների առանցքում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիան էր ԼՂՀ դեմ: ԼՂ ներկայացուցիչը կարևորել է Ղարաբաղի վերադարձը բանակցային սեղանի մոտ, ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը և ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |