Արիզոնայում վանդալները հայկական խաչքար են ավերել![]() 30 ապրիլի 2016 - 17:57 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Արիզոնա նահանգի Սքոթսդեյլ քաղաքի Սուրբ Աբգար հայկական եկեղեցին վանդալների թիրախ է դարձել: Անհայտ անձինք կոտրել են եկեղեցու խաչքարը, հայտնում է 12 News պարբերականը: Եկեղեցու ճարտարապետ Արտին Կանջյանը նշել է, որ հարձակումը տեղի է ունեցել ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ: Ավելի վաղ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Տոխունգա քաղաքում բնակվող հայուհի Հասմիկ Չաթալյանը և իր ընտանիքը սպառնալիքներ են ստացել տան դռանը կախված հայկական դրոշի պատճառով: Չաթալյանը ստացել էր նամակ, որտեղ, մասնավորապես, ասվում էր, թե նա «անարգում է» ամերիկացիներին հայկական դրոշ կախելով: «Դու ապրում ես ԱՄՆ-ում, ով ունի զինվորներ, ովքեր սպանվում են, որ քեզ չմորթեն շան նման, ինչպես թուրքերն արեցին... դու նյարդայնացնում ես մեզ, ու մենք քեզ այդ համար կվնասենք», - գրված էր նամակում: Ոստիկաններն ատելության հողի վրա միջադեպի հետքերով քրգործ են հարուցել Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |