Գյումրիում հակատանկային ուսումնական ականներ են հայտնաբերվել

Գյումրիում հակատանկային ուսումնական ականներ են հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Մայիսի 1-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասում քաղաքացին հայտնաբերել է ականանման առարկաներ: Արտակարգ իրավիճակների նախարարությոընը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Բուլվարային թաղամասում՝ ավտոբուսի կայանատեղիի մոտ, դաշտամիջյան հատվածի տարբեր մասերից հայտնաբերվել է 12 հակատանկային У-ТМ-62П3 տեսակի ուսումնական ական, որոնցից 4-ը՝ մասնատված:

Ականները տեղափոխվել են ոստիկանության Մուշի բաժին: Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---