Գլումով. Հետախուզական կամավոր դասակի՝ գործատուների հետ խնդիրները լուծվել են![]() 2 մայիսի 2016 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանա-ադրբեջանական սահման մեկնած մի շարք կամավորների՝ գործատուների հետ խնդիրները լուծվել են: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնել է կամավոր սկզբունքով սահմանում գտնվող հետախուզական դասակի հրամանատար, հայտնի ռադիոհաղորդավար Եգոր Գլումովը (Գոռ Գրիգորյանը): Ավելի վաղ, Գլումովը տեղեկացնում էր, որ սահման մեկնած կամավորներից շատերը հեռացվել են աշխատանքից: Խոսքը գնում է ոչ պետական հիմնարկների մասին: «Իմ դասակից միայն նման խնդրի հետ բախվել է 7-8 հոգի: Բայց հարցը ԶԼՄ-ների հրապարակումներից հետո դրական է լուծվել. մի մասին հետ են վերցրել գործատուները՝ վախենալով աղմուկից, մյուս մասի խնդիրները լուծվել են նախագահի մակարդակով», - տեղեկացրեց նա՝ հավելելով, որ խոսքը միայն իր դասակի մասին է, իսկ այլ կամավորների խնդիրների լուծման ընթացքի մասին չի կարող հստակ տեղեկատվություն տրամադրել: Ավելի վաղ նա տեղեկացրել է, որ նմանատիպ խնդիրներ ունեն ոչ միայն իր դասակի կամավորները. երևույթը բավականին մասսայական բնույթ է կրում: Գլումովի խոսքով, դեռ չլուծված են մնում բանկերի հետ կապված խնդիրները: «Բանկերի կողմից տույժերի ենթարկվելու հարցն էլ պետք է դեռ լուծվի», - ասաց նա: Ինչ վերաբերում է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում գտնվող ԼՂՀ քաղաքացիների խնդիրներին,ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ առաջնագծում գտնվողների խնդիրները բանկերի հետ կառավարության ուշադրության ներքո են: Նրա խոսքով, քառօրյա պատերազմը զգալի ազդեցություն է գործել նաև Արցախի տնտեսության վրա՝ թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի կերպով: Անուղղակի ազդեցություններից մեկը պայմանավորված է մասնակի զորահավաքի արդյունքում առաջնագիծ մեկնած՝ հատկապես մասնավոր հատվածի աշխատողների վարկերի սպասարկման հետ: «Մասնավորապես, տեղեկություններ կան, որ որոշ բանկեր այս ամսվա ընթացքում քաղաքացիներից պահանջել են բնականոն սպասարկել վարկերը, այնինչ այդ քաղաքացիների մի մասը գտնվում է առաջնագծում և, աշխատանքը թողելու պատճառով, ամսվա ընթացքում գրեթե եկամուտ չի ունեցել: Այս խնդիրները գիտակցելով՝ կառավարությունն այժմ բանակցություններ է տանում Արցախում ներկայացված բանկերի ղեկավարության հետ, որպեսզի ապրիլի ընթացքում առաջացած տույժ-տուգանքները վերանայվեն, և հատկապես մասնավոր հատվածում աշխատող ու այս օրերին առաջնագծում կանգնած քաղաքացիները խնդիրներ չունենան իրենց վարկերի սպասարկման հետ»,- գրել է Բեգլարյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |