Հինգ տարվա ընթացքում Հայաստանը ԵՄ-ից 121 մլն. եվրո կստանա

PanARMENIAN.Net - Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի ֆինանսավորման շրջանակներում 2007 թվականին Հայաստանը Եվրամիությունից 21 մլն. եվրո կստանա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ ղեկավարի մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, հետագա չորս տարիների ընթացքում Հայաստանը կստանա եւս 100 մլն. եվրո Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի իրագործման համար: Հիշեցնենք, որ Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագիրն ստորագրվել է 2006 թվականի դեկտեմբերին հինգ տարի ժամկետով:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---