Բակո Սահակյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել են. Քննարկել են ԼՂ դեմ ագրեսիան

Բակո Սահակյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել են. Քննարկել են ԼՂ դեմ ագրեսիան

PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Ստեփանակերտում:

Քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը կարևորել է այս ծանր օրերին քաղաքական ուժերի ցուցաբերած միասնականությունը և նրանց դերակատարությունը ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման գործում:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ է հանդիպել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանինը:

Ապրիլի 9-ին մոտ մեկ ժամ տևած զրույցը բացառապես վերաբերել է Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---