Մայիսի 5-ին կառավարությունը կքննարկի ԼՂՀ ճանաչման օրենքի նախագիծը![]() 3 մայիսի 2016 - 13:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության մայիսի 5-ի նիստի օրակարգում ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվելու Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծի եզրակացության մեջ ասված է. «ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»: Նախագծի քննարկմանը հարակից զեկուցմամբ հանդես է գալու ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, հայտնում է Tert.am-ը: Ավելի վաղ պաշտոնական այցով Հելսինկիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության հիմքում միջազգային իրավունքի առանցքային սկզբունքներից մեկի՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումն է: Տասնամյակներ շարունակ այդ իրավունքի իրականացումը խոչընդոտվել է բռնակցման, էթնիկ զտումների, կոտորածների և ռազմական ագրեսիայի պատճառով: Այնուամենայնիվ, պատմությունը բազմիցս ապացուցել է, որ անհնար է անտեսել ինքնորոշման ուղին բռնած ժողովուրդների ընտրությունը: «ԼՂ հակամարտության էությունը եղել է և մնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ազատ և անվտանգ կերպով իր ապագան տնօրինելու իրավունքը: Լեռնային Ղարաբաղը երբևէ չի եղել անկախ Ադրբեջանի մաս: Այն բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին Ստալինի կողմից»,-հավելել է նախարրաը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |