«Ջեբհաթ ան Նուսրան» գրոհում է Հալեպը. Հրթիռակոծվել է հիվանդանոցը, ավելի քան 10 զոհ կա![]() 3 մայիսի 2016 - 15:13 AMT PanARMENIAN.Net - «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալներն ու նրանց դաշնակիցները մեծ գրոհ են սկսել Հալեպի ուղղությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին իր աղբյուրի վրա հղումով: «Ան Նուսրայի» ահաբեկիչներն ու նրանց դաշնակիցները գրոհում են Հալեպը գիտական ավանի կողմից: Բանակն ու աշխարհազորը հետ են մղում գրոհը, աջակցում են նաև Սիրիայի ՌՕՈւ ինքնաթիռները»,-ասել է զրուցակիցը: Գրոհից առաջ ահաբեկիչները գնդակոծել են Հալեպի «Դաբիթ» հիվանդանոցը: Զոհվել է ավելի քան 10 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է ՌԻԱ Նովոստին Հալեպի աշխարհազորում սեփական աղբյուրի վրա հղումով: «Ահաբեկիչները հրթիռներով գրոհել են Հալեպի «Դաբիթ» հիվանդանոցը: Ավելի քան 10 զոհ կա, տասնյակ մարդիկ վիրավորվել են, վիրավորներից շատերի վիճակը ծանր է»,-ասել է գործակալության զրուցակիցը: Մայիսի 2-ին ահաբեկիչները գրոհի փորձ ձեռնարկեցին Հալեպի արևմտյան և հյուսիս-արևմտյան հատվածներում: Կառավարական զորքերը հետ մղեցին գրոհայինների հարձակումը Սիրիայի ՌՕՈւ աջակցությամբ: Արդեն մեկ շաբաթից ավելի է Հալեպը գնդակոծվում է ականանետերից և հրթիռային կայանքներից: Ավելի քան 100 խաղաղ բնակիչ է զոհվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |