Երևան-Քուվեյթ չվերթի իրականացման հնարավորություն կա![]() 3 մայիսի 2016 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Քուվեյթում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մայիսի 2-ին հանդիպումներ է ունեցել Քուվեյթի Պետության Էմիր Սաբահ IV Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահի, Քուվեյթի թագաժառանգ Աբդուլա ալ-Սաբահի, վարչապետ Ջաբեր Մուբարաք ալ-Համադ ալ-Սաբահի, ԱԺ նախագահ Մարզուք ալ-Ղանիմի հետ: Հանդիպումների ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և պատրաստակամություն են հայտնել խորացնել փոխգործակցությունը ինչպես արդարադատության, այնպես էլ մի շարք կարևոր և հիմնական ոլորտներում: Մասնավորապես՝ քննարկվել է ներդրումային օրենսդրության կարգավորման անհրաժեշտությունը: Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են նաև Երևան-Քուվեյթ չվերթի իրականացման հնարավորությունները: Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1994-ին: Օդային հաղորդակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է ՀՀ և Քուվեյթի Պետության Կառավարությունների միջև 2011-ին Երևանում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |