ԶԼՄ-ներ. Թուրքիայի օդուժը ռմբակոծել է ՔԱԿ դիրքերն Իրաքի հյուսիսում![]() 3 մայիսի 2016 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ռազմական օդուժն ավիահարվածներ է հասցրել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դիրքերին Հյուսիսային Իրաքում: Զոհվել է ՔԱԿ 18 զինյալ, հայտնել է Reuters գործակալությունը ռազմական աղբյուրների վրա հղումով: Մայիսի 2-ի երեկոյան ավիահարվածներ են հասցվել Քանդիլ լեռան շրջանում, որտեղ դիրքավորված են ՔԱԿ զինյալները, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նախկինում Թուրքիան բազմիցս է ավիահարվածներ հասցրել քուրդ ապստամբների դիրքերին Իրաքի հյուսիսում այն բանից հետո, երբ 2015-ի հուլիսին Թուրքիայի հարավ-արևելքում վերսկսվեց զինված հակամարտությունը ՔԱԿ հետ: Մարտի 14-ին հյուսիսային Իրաքում օդային գործողության արդյունքում ոչնչացվել է ՔԱԿ 45 անդամ: Մարտի 24-ին ավիահարվածներ են հասցվել քուրդ զինյալների դիրքերին Հաքուրկ, Հաֆթանին, Ավաշին և Բասյան շրջաններում: Բացահայտված 11 թիրախը ոչնչացվել է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |