Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի ապրիլի լավագույն խաղացող է ճանաչվել![]() 3 մայիսի 2016 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի ու Դոթրմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է գերմանական Բունդեսլիգայի ապրիլ ամսվա լավագույն խաղացող: Ինչպես հայտնում է առաջնության կայքը, Մխիթարյանի օգտին են քվեարկել հարցման մասնակիցների 42%-ը: Վարկանիշում երկրորդը «Բավարիայի» կիսապաշտպան, չիլիացի Արթուրո Վիդալն է: Հենրիխ Մխիթարյանը նաև 5-րդն է Whoscored 2015/16 խաղաշրջանի ֆուտբոլիստների արդյունավետության վարկանիշում: Առաջին 4 հորիզոնականները զբաղեցնում են համապատասխանաբար «Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսին ու Նեյմարը, «ՊՍԺ» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը: Տասնյակում են նաև «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը, Անխել դի Մարիան՝ «ՊՍԺ»-ից, Ռիյադ Մարեզը՝ «Լեսթերից», Պոլ Պոգբան՝ «Յուվենտուսից»: Հենրիխ Մխիթարյանը, հավանաբար, ամռանը կփոխի ակումբը, քանի որ «Բորուսիայի» հետ նոր պայմանագրի վերաբերյալ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ: «Յուվենտուսը» հուսով է այս ամառ իր կազմում տեսնել 27-ամյա ֆուտբոլիստին, չնայած, որ նրանով հետաքրքրվում է նաև «Արսենալը»: Մխիթարյանն ընթացիք առաջնությունում 12 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող: Ցուցանիշով հայ ֆուտբոլիստից առաջ են միայն Լիոնել Մեսին ու Զլաթան Իբրահիմովիչը, ովքեր լավագույն խաղացող են ճանաչվել 13-ական անգամ: Գոլային փոխանցումների ցուցանիշով հայ ֆուտբոլիստը 2-րդն է «Արսենալի» հարձակվող Մեսութ Օզիլից հետո (15՝ 18-ի դիմաց): Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |