Մարտակերտը վերականգնվում է. Շինաշխատանքներ են տարվում![]() 3 մայիսի 2016 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Հակառակորդի կրակից տուժած Մարտակերտում շարունակվում են իրականացվել վերականգնողական աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը: Ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների օրերին Մարտակերտում տուժած բնակարաններում, հանրային նշանակության մի շարք կառույցներում արդեն սկսվել են շինարարական վերանորոգման-վերակառուցման աշխատանքները: Մասնավորապես, Վլ. Բալայանի անվան համար 1 դպրոցը պատրաստ է անցնելու նախկին ռեժիմին: Այստեղ հիմնականում ջարդվել էին կրթօջախի ապակիները, որոնք արդեն տեղադրվել են: Ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը ադրբեջանական կողմի արկակոծության հետևանքով Մարտակերտում ավերածություններ են եղել: ԼՂՀ ՊՆ-ը լուսանկարների միջոցով ներկայացրել է խաղաղ բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական զինուժի իրականացրած վայրագությունների փաստացի ապացույցները:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |