Փորձագետ. ԱՄՆ-ն չեն կարող մարսել Իրանին, այն չափազացն մեծ է եւ ուժեղ23 փետրվարի 2007 - 14:32 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն չեն կարող մարսել Իրանին, այն չափազանց մեծ է եւ ուժեղ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է իրանագետ Թադեւոս Չարչյանը: Նրա խոսքերով, Իրանի դեմ ռազմական ագրեսիա չի սպասվում: «ԱՄՆ-ի կողմից սա ուժի հերթական ցուցադրում է, ցանկությունը հերթական անգամ ցույց տալ, թե ով է հանդիսանում աշխարհի թիվ մեկ գերտերությունը: ԱՄՆ վարչակազմը հոյակապ հասկանում է, որ Իրանը Իրաք չէ: Նա չափազանց շատ խնդիրներ ունի տարածաշրջանում, եւս մեկն իր ուսերին առնելու համար»,- նշել է Չարչյանը: Նա նաեւ նկատել է, որ պետք չէ հաշվի չառնել իսլամական համերաշխությունը, որն իր դերը կարող է խաղալ այն դեպքում, եթե Ամերիկան իրոք ցանկանա հարձակվել Իրանի վրա: «Իրանին կարող են աջակցել ոչ միայն Մեծ Մերձավոր Արեւելքի երկրները, այլեւ Կենտրոնական Ասիայի երկրները: Դժվար թե ԱՄՆ-ին ձեռնտու լինի գործերի նման վիճակը: Այդ պատճառով ես վստահ եմ, որ Իրանի դեմ ռազմական գործողություն չի լինի»,- ընդգծել է հայ իրանագետը: Նա հիշեցրել է, որ ոչ միայն ԶԼՄ-ները, այլ Ջորջ Բուշն ինքն էլ է հայտարարել, որ ԿՀՎ տվյալները Իրանի միջուկային կառույցների մասին, իրականությանը չեն համապատասխանում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |