Ժամկետային 5 զինծառայող սպայական կոչում է ստացել՝ բարձր մարտական հատկանիշների համար![]() 3 մայիսի 2016 - 23:05 AMT PanARMENIAN.Net - Ապրիլյան դիմակայության օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով հակառակորդի նախաձեռնած հարձակողական գործողությունները հետ մղելու և վերջինիս պատժիչ հարվածներ հասցնելու ընթացքում բարձր մարտական ու բարոյակամային հատկանիշներով աչքի են ընկել բազմաթիվ ժամկետային զինծառայողներ: Նրանք կարողացել են` հաճախ փոխարինելով անգամ զոհված կամ վիրավոր հրամանատարին, տվյալ հատվածում հայկական ուժերի օգտին բեկել մարտական գործողությունների ընթացքը: ՊԲ մամուլի ծառայության հաղորդմամբ, նման հինգ ժամկետային զինծառայողի` Սամվել Սեյրանի Սաֆարյանին, Մասիս Մելիքի Մուրադյանին, Գոռ Վարդանի Ավագյանին, Դավիթ Արկադիի Խատայանին և Արթուր Գրիգորիի Աղասյանին վերադաս հրամանատարության կողմից շնորհվել են լեյտենանտի սպայական կոչումներ: Ապրիլի 2-5-ը Լեռնային Լեռնային Ղարաբաղում ընթացած մարտական գործողություններից հետո «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով է պարգևատրվել 6, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ 12, Արիության մեդալով՝ 14, մարտական ծառայության մեդալով՝ 3 զինծառայող: Նրանց թվում կան թե ժամկետային, թե պայմանագրային զինծառայողներ: Բացի այդ, բազմաթիվ զինծառայողներ պարգևատրվել են հետմահու:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |