Շփման գծում ադրբեջանցի զինվոր է սպանվել![]() 4 մայիսի 2016 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, շարքային Ամրահ Յուզբաշևը, հայտնել է «Ինտերֆաքս-Ադրբեջանն» Ադրբեջանի պաշտպանության նախարարության վրա հղումով: Մայիսի 2-ին հայտնի դարձավ ևս մեկ սպանված ադրբեջանցի զինծառայողի մասին, սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը որևէ տեղեկություն չէր հայտնել նրա մահվան մասին: Մայիսի 1-ին հայ-ադրբեջանական շփման գծի Թարթառի հատվածում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, որին մայիսի 2-ին հուղարկավորել են Բաքվի Սաբունչու շրջանի գերեզմանատանը: Զինծառայողի զոհվելու մասին հայտնել է «Ռազմինֆո»-ն՝ պարզելով տեղեկությունը ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարկման արդյուքնում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և իշխանամետ լրատվամիջոցները որևէ տեղեկություն չեն հայտնել զինծառայողի մահվան մասին: Սակայն զինծառայողի սպանության լուրն ավելի ուշ հաստատել է նաև ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքը։ Ըստ նշված լրատվակայքի տվյալների՝ 1996 թ. ծնված Մեմմեդով Էլմար Իլհամ օղլուն սպանվել է «հայկական գնդակից»։ 2016-ի ապրիլյան մարտերի ընթացքում ադրբեջանական կողմի սպանված զինծառայողների մասին տվյալներ հայտնում էր ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող, գերմանաբնակ ադրբեջանցի բլոգգեր Հաբիբ Աբդուլլաևը: Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջինիս պաշտոնապես մեղադրեց «պետական գաղտնիք» տարածելու համար՝ հրահանգելով «զերծ մնալ նման տեղեկություններ» տարածելուց: Իսկ լրատվակայքի` Ադրբեջանում եղած անձնակազմի դեմ հարուցվել է քրեական գործ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |