Գերմանիայի թուրք պատգամավոր. Եթե հայերը չսպանվեին, Վանը կդառնար արևելքի Փարիզը![]() 4 մայիսի 2016 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Կանաչների կուսակցության ղեկավար, ազգությամբ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրը, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել Բունդեսթագ, երկրի խորհրդարանի նիստում ասել է, որ Գերմանիան լռում է Օսմանյան կայսրության կողմից իրականացրած հայերի, ասորիների, հույների ցեղասպանության հարցում: Նա նշել է, որ եթե 1915-ի հայոց ցեղասպանությունը բացահայտվեր, հետագայում Թուրքիայում ազգային այլ փոքրամասնությունների վրա հարձակումները և ճնշումները չէին լինի. «Եթե հայերը չսպանվեին, Վանը կդառնար արևելքի Փարիզը», - ասել է Օզդեմիրը, գրում է «Արևելքը»: Պատգամավորը նաև ասել է. «Թուրքական դասագրքերում պետք է գրվի ցեղասպանության մասին, երեխաների հերոսը Թալեաթ փաշան չպիտի լինի»: 2015-ին Ջեմ Օզդեմիրը Գերմանիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը: Նա ափոսոսանք է հայտնել, որ Գերմանիայի կառավարությունը պատշաճ կերպով չի քննադատում 1915-1916թթ. իրագործված արյունալի հանցագործությանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |