Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնը նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբերին![]() 4 մայիսի 2016 - 12:17 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվում է Ստեփանակերտի ուռուցքանբանական կենտրոնը: Այս պահին լայնածավալ աշխատանքեր են ընթանում սահմանված ժամկետներում եռհարկանի շենքի շինարարությունն ավարտին հասցնելու համար: Ուռուցքաբանական կենտրոնը նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբերին, հաղորդում է Երկիր Մեդիան: 2015-ին սկսված շինարարության հիմնական մասը կարելի է ասել ավարտված է: Մնացել է լուծել որոշ կազմակերպչական հարցեր, ձեռք բերել ավարտական փուլի համար նախատեսված շինանյութը: Գործընթացն ավելի ակտիվ կկազմակերպվեր, եթե չլիներ սահմանային լարվածությունը, ասում է «Պանտ» ՍՊԸ գործադիր տնօրեն Սերգեյ Հարությունյանը: «Խնդիրներ շինարարության հետ կապված չկան, չհաշված վերջին շրջանում սահմանին ընթացող ռազմական գործողությունները, որոնք իրենց ազդեցությունն են թողել աշխատանքի տեմպի վրա: Կոլեկտիվի 30-40%-ը երիտասարդ աշխատուժը զինվորագրվել է: Չնայած դրան կկենտրոնացվեն բոլոր ուժերը, կաշխատենք օրուգիշեր, որ ժամանակացույցի համաձայն ընթացիկ տարվա սեպտեմբերին կենտրոնը շահագործման հանձնվի»,- ասում է Հարությունյանը: Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի շինարարությունն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Շենքը կզբաղեցնի մոտ 2 հազար 520 քմ մակերես: Կենտրոնում նախատեսվում է իրականացնել ուռուցքաբանության մեջ ընդունված արդի բուժական եւ ախտորոշիչ բոլոր միջամտությունները, բացառությամբ ճառագայթային բուժումից: Կենտրոնը կունենա ընդհանուր, կլինիկական պաթոմորֆիական լաբորատորիաներ, ռենտգեն ախտորոշման, մամոգրաֆիայի և մագնիսոռեզոնանսային տոմոգրաֆիայի (MRT) կաբինետներ, վիրահատարաններ և ինտենսիվ թերապիայի սենյակներ: Ստացիոնար բաժանմունքում կբուժվեն ինչպես վիրաբուժական, այնպես էլ թերապևտիկ (քիմիոթերապիա) պրոֆիլի հիվանդները: Դիսպանսերը նախատեսված է 35 հիվանդի համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |