Նախարար. Գազի սակագնի նվազմամբ ապրանքների մրցունակությունը կբարձրանա![]() 4 մայիսի 2016 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Ակնհայտ է, որ գազի սակագնի նվազումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա: Այս մասին մայիսի 4-ին լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: «Իհարկե դրական ազդեցության ծավալը կամ մակարդակը կախված է նաև իջեցման չափից և այն ոլորտներից, որտեղ գազի գնի նվազեցումը առաջին հերթին ազդեցություն կունենա»,- նշել է նա, գրում է Panorama.am-ը: Ապրիլի 29-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ բնական գազի սակագնի վերանայման հայտով, որով առաջարկվում է ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազի սպառում ունեցող բնակչության համար յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր գազի սակագինն իջեցնել՝ դարձնելով 146.700 դրամ՝ ներկայում գործող 156.000 դրամի փոխարեն (9.3 դրամով 1 խորանարդ մետր գազի դիմաց)։ Ամսական 10 հազար և ավելի խորանարդ մետր սպառում ունեցողների համար հաշվարկող բանաձևում առաջարկվում է $276.98 սակագինը դարձնել $257.56: Մինասյանի խոսքերով՝ գազի սակագնի իջեցումը նաև բերելու է էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման, դա էլ իր հերթին կբերի ինքնարժեքի նվազեցմանը և մեր ապրանքների մրցունակության բարձրացմանը: «Բնական է, որ ապրանքների գների վրա նույնպես ազդեցություն կունենա, քանի որ եթե խոսում ենք ավելի ցածր ինքնարժեքի և շուկայում մրցակցային միջավայրի ձևավորման մասին, ակնհայտ է, որ դա կբերի գների որոշակի իջեցման»,- ասել է նախարարը: Մայիսի 2-ին հայտնի է դարձել, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր նախաձեռնությամբ սկսում է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |