Դավութօղլու. Անհրաժեշտության դեպքում Թուրքիայի ցամաքային զորքերը կարող են մտնել Սիրիա 4 մայիսի 2016 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան կարող է ցամաքային զորքեր ուղարկել Սիրիա, եթե այդպիսի անհրաժեշտություն առաջանա: «Եթե պահանջվի, մենք զորքեր կգործուղենք Սիրիա: Մենք բոլոր միջոցները կձեռնարկենք պաշտպանելու համար մեր երկիրը ներսից և նրա սահմաններից դուրս: ՄԱԿ-ը բազում որոշումներ է կայացրել ԻՊ դեմ պայքարելու վերաբերյալ: Ուստի, ինչպես ինքնապաշտպանության նպատակներով, այնպես էլ ահաբեկչության դեմ պայքարում այդ որոշումները հիմնավորում են մեր գործողությունների օրինականությունը»,-հայտարարել է վարչապետը Al Jazeera Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում: Սակայն, Դավութօղլուն նշել է, որ Թուրքիայի իշխանությունները նախկինի պես նախապատվությունը տալիս են միջազգային պայմանավորվածություններին: Ըստ նրա, ԻՊ-ն խնդիր է, որին առնչվում են բոլորը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի զինված ուժերն ավելացրել են տանկերի և հաուբիցների քանակը Սիրիայի հետ սահմանին, որը սահմանի այն կողմից վերահսկվում է «Իսլամական պետության» գրոհայինների կողմից: Թուրք զինվորականները հաուբիցներից են գնդակոծում ահաբեկիչների դիրքերը, քանի որ չեն կարող օգտագործել ավիացիան Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների պատճառով: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանն առաջարկում է Թուրքիային անկախ դիտորդներ հրավիրել թուրք-սիրիական սահման, որն, ըստ ռուսական կողմի տեղեկությունների, հատում են գրոհայինները, ինչպես նաև մաքսանենգության հոսք է նկատվում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թուրք սահմանապահները գնդակահարում են փախստականներին, որոնք փորձում են փրկվել Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմից: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |