ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ. Թե ինչպիսին էր Օսմանյան կայսրության վերջը, բոլորս գիտենք 4 մայիսի 2016 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը հիանալի գիտեր այն քաղաքականության մասին, որը վարում է Թուրքիայի ղեկավարությունը, այդ թվում Ղրիմի հարցում և սիրիական կարգավորման: Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Իզվեստիային» տված հարցազրույցում: «Մենք անում էինք հնարավորը, որպեսզի տարաձայնությունները, որ ունենք Թուրքիայի հետ, լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ, ինչ-որ փոխզիջումներ գտնվեն: Սակայն այնպիսի տպավորություն է, որ ներկայիս թուրքական ղեկավարությունը ցանկանում է վերականգնել Օսմանյան կայսրության երբեմնի հզորությունը: Առնվազն, նրա վարած քաղաքականության բոլոր բաղադրիչները դա են վկայում: Ինչպիսին եղավ Օսմանյան կայսրության վերջը, բոլորս գիտենք»,-ասել է Զախարովան: Անդրադառնալով Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությանը` Զախարովան ասել է, որ Անկարան գնում է իրավիճակը լարելու ճանապարհով: Նա նշել է, որ ինչ որ անում է Անկարան, միայն խորացնում է ապակառուցողականությունը: «Տեսեք, թե ինչ վիճակ է այդ երկրում խոսքի ազատության հարցում` քննադատության նշյուլի դեպքում անգամ մարդկանց ձերբակալում են, ահաբեկում, արտաքսում: Արդեն նույնիսկ միջազգային կազմակերպություններն են խոսում Թուրքիայի ղեկավարության գործողությունների անթույլատրելիության մասին: Բայց Անկարան ավելի հեռուն գնաց` հիմա ահաբեկում կամ ճնշում են գործադրում նաև Թուրքիայում աշխատող արտասահմանցի լրագրողների վրա»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: 2016-ի փետրվարին Դավութօղլուն հայտարարել էր, թե աջակցելով Հայաստանին՝ Ռուսաստանը սպառնալիք է ստեղծում Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար: Այս մեղադրանքին ի պատասխան Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան հետևյալ մեկնաբանությունն է արել. «Դավութօղլուն պետք է հասկանա, որ Օսմանյան կայսրությունը փլուզվել է և տարածաշրջանում այլևս բռնապետական պետություն գոյություն չունի: Այնպես որ, այդ բռնապետական մոտեցումը չի համապատասխանում այն սկզբունքներին, որոնցով ապրում է ժամանակակից աշխարհը»: ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվել են չարթերային թռիչքները դեպի Թուրքիա, բացառությամբ ռուս զբոսաշրջիկներին վերադրձնելու համար գործարկվածներից: 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցնում է առանց մուտքի արտոնգրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |