Թեոդոսիայում վերականգնվում է միջնադարյան հայկական եկեղեցին![]() 4 մայիսի 2016 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Ղրիմի Թեոդոսիա քաղաքում ընթանում են միջնադարյան Սուրբ Գևորգ հայկական տաճարի վերականգնման աշխատանքները: Վերականգնումը կատարվում է տեղի հայկական համայնքի ուժերով: «Ղրիմպրես»-ի հաղորդմամբ, աշխատանքները կընթանան մինչև մայիսի վերջ, այնուհետև կդադարեցվեն մինչև աշուն: Հետագայում պլանավորվում է նաև բարեկարգել եկեղեցու շրջակա տարածքն ու ցանկապատ տեղադրել: Թեոդոսիայում երկու հայկական միջնադարյան եկեղեցի՝ Սուրբ Գևորգի և Սուրբ Գաբրիելի տաճարները, վերականգնման կարիք ունեն: Քաղաքի հայկական համայնքի ենթակայության տակ է գտնվում 4 տաճար: Ղրիմում հայերը բնակություն են հաստատել դեռևս 10-րդ դարից սկսած։ Հայերի կողմից ստեղծված գաղթավայրերը շուտով արագորեն բազմանում են, ընդարձակվում և նշանակալի դեր են կատարում Սև ծովի երկրների առևտրական ու տնտեսական հարաբերություններում: Պատահական չէր, որ միջին դարերում Ղրիմն անվանել են «Ծովային Հայաստան»:Արդեն 14-րդ դարում Ղրիմում հայ բնակչությունն իր թվաքանակով երկրորդն էր թաթարներից հետո։ Ղրիմահայ գաղութի կազմակերպումը սատարում է ռուսահայ թեմի առաջնորդ Հովսեփ Արղությանը, որն այդ նպատակով 1787թ. ձեռնարկում է ուղևորություն դեպի Ղրիմ։ Ուղևորությունից հետո Արղությանը ռուսական զանազան ատյաններին է ներկայացնում Ղրիմի մի շարք վայրերը, մասնավորապես Թեոդոսիա և Հին Ղրիմ կիսավեր քաղաքները հայերին տրամադրելու և Թուրքիայից դեպի Ղրիմ հայերի տեղափոխությունները խրախուսելու առաջարկություններն ու ծրագրերը։ Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |