Նախարար. «Նաիրիտը» պետք է գործարկվի 4 մայիսի 2016 - 16:57 AMT PanARMENIAN.Net - «Նաիրիտը» պետք է գործարկվի։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը` վստահեցնելով, որ այս հարցի վերաբերյալ իր տեսակետը նախարար նշանակվելուց հետո չի փոխվել: Նրա խոսքով՝ բոլոր ջանքերը գործադրելու է, «որ մենք ունենանք Նաիրիտ»: Միաժամանակ, գործարանի աշխատակիցները ծանուցագրեր են ստանում այն մասին, որ հուլիսի 1-ից ազատված են աշխատանքից։ Ըստ տարածված լուրերի`աշխատանքից ազատման մասին այս պահին արդեն տեղեկացվել է գործարանի 450 աշխատակից։ Էկոնոմիկայի նախարարն հրաժարվել է մեկնաբանել այս լուրերը` խորհուրդ տալով այդ հարցով դիմել դրանք տարածողներին, հաղորդում է Sputnik Արմենիան։ «Ես ոչինչ չունեմ այդ թեմայով ասելու, որովհետև առնչություն չունեմ»,- ասել է նախարարը: «Նաիրիտը» քլորոպրենային կաուչուկի միակ արտադրողն էր ԽՍՀՄ տարածքում: 2006-ին ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառվեց բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին 40 մլն դոլարվ, բաժնետոմսերի 10 տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությանը: 2010-ի ապրիլից գործարանը չի աշխատում: Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի աշխատակազմը 2015-ի հունիսի 24-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն է ներկայացրել «Նաիրիտ»-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության վերաբերյալ վերջնական հաշվետվությունը և խորհուրդ տվել լուծարել գործարանը։ Ըստ ՀԲ-ի՝ «Նաիրիտը» շարունակում է վատնել կառավարության ռեսուրսները: ՀՀ կառավարությունը 2015-ի օգոստոսին ամբողջությամբ մարել է քիմիական հսկայի աշխատակիցների աշխատավարձերի բոլոր պարտքերը: Մարտի 16-ին խորհրդարանում կառավարական ժամի շրջանակում Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանըհայտարարել է, որ «Ռոստեխ» կորպորացիայի «ՌՏ-Խիմկոմպոզիտ» հոլդինգը առաջարկություններ կներկայացնի «Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի առկա վիճակը և հետագա անելիքները ուսումնասիրելու համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |