Գերմանացի բժիշկների հետ քննարկվել են վիրավոր զինծառայողների վերականգնման մանրամասները![]() 4 մայիսի 2016 - 17:07 AMT PanARMENIAN.Net - «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում ստացող, ծանր վիրավորում ստացած 19-ամյա երկու զինծառայողների վերականգնողական բուժման մանրամասները քննարկվել են ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են նաև զինծառայողների ծնողները: Խորհրդակցությանը` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավերով ներկա էր նաև Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, որը ևս պատրաստակամություն հայտնեց արտերկիր տեղափոխվելու դեպքում աջակցել տղաների բուժօգնության կազմակերպման գործին: Խորհրդատվությունների նպատակով Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայից Հայաստան ժամանած բժիշկների` վնասվածքաբանների և պլաստիկ վիրաբույժների և տեղի մասնագետների հետ քննարկվել են տղաների արտերկրում բուժօգնության կազմակերպման արդյունավետությունը, հնարավորությունը, կլինիկաների ընտրությունն ու ժամկետները: Արտերկրի առաջատար մասնագետներին են ներկայացվել զինծառայողների բժշկական փաստաթղթերը: Ուղիղ կապ է հաստատվել նաև Համբուրգի հայազգի մասնագետների հետ: Քննարկմանը միացել է նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Զինծառայողների առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով` խորհրդակցությունից անմիջապես հետո գերմանացի բժիշկների խումբը կայցելի բժշկական հաստատություններ` ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ, ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական, ինչպես նաև «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում քառօրյա լայնածավալ մարտերի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած զինծառայողներին և քաղաքացիական անձանց նեղ մասնագիտական բուժօգնություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինվորական հոսպիտալներում վիրահատություններ են կատարել Մոսկվայի հայ վնասվածքաբան-օրթոպեդների ասոցիացիայի բժիշկները: Զինվորական հոսպիտալներում Մոսկվայից ժամանած բժիշկները հիմնականում կատարել են ներհոդային բարդ վիրահատություններ: Ապրիլի 23-ին ՊՆ ԿԿԶՀ-ում ասոցիացիայի բժիշկների կողմից իրականացվել է վերջին վիրահատությունը: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում Ադրբեջանի քառօրյա ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցել է մոտ 122 վիրավոր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |