Օհանյան. Պաշտոնից հեռացված զինվորականները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի![]() 4 մայիսի 2016 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Բանակում կադրային քաղաքականությունն իրականացվում է պլանավորված և հրամաններն ու որոշումները չեն քննարկում: Այս մասին ԱԺ-ում պատգամավորների հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկություններին: Ապրիլի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով պաշտոններից են ազատվել մի շարք բարձրաստիճան զինվորականներ: «Եթե հարցը կադրային փոփոխություններն են, ապա պահի հետ անկասկած կապ ունեն և միտված են ընդհանուր առմամբ մեր կառավարման համակարգն ավելի բարելավելու և ավելի պատշաճ մակարդակի բարձրացնելու համար»,- ասել է Օհանյանը՝ չհստակեցնելով, թե «պահ» ասվածը նկատի ունի 4-օրյա պատերազմական գործողությունները, թե ոչ: Օհանյանը տեղեկացրել է, որ պաշտոնանկ եղած զինվորականները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի, որովհետև նրանց գործունեությունը քրեական պատասխանատվության ենթարկելու աստիճանի չի: «Բանակում քրեական գործերը հարուցվում են իրավապահ մարմինների վերահսկողության ներքո, համապատասխան հետաքննությունների անցկացման շրջանակներում և այդ գործունեությունը կանոնակարգված է, և բանակում էլ, ինչպես մնացած բոլոր կառույցներում, կան հարուցված բազմաթիվ քրեական գործեր, և քրեական գործի ավարտից հետո համապատասխան հետևություններ կատարվում են»,- ասել է պաշտպանության նախարարը, գրում է Armtimes.com-ը: Միաժամանակ, նա նշել է, որ ԼՂՀ ՊԲ-ն իր առջև դրված խնդիրը լիարժեք կատարել է, հասել է հաջողության, հակառակորդին զրկել է մարտավարական առավելություններից: Խոսելով սահմանին ադրբեջանական զորամիավորումների կուտակումների մասին, Օհանյանն ասել է, որ իրավիճակն առաջնագծում լարված է, ամեն պահի ցանկացած զարգացումներ կարող են լինել: Օհանյանը մայիսի 3-ին փակ հանդիպում է անցկացրել ԱԺ պատգամավորների հետ: Ապրիլի 25-ին Ազգային ժողովում ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը ԱԺ ղեկավարությանն առաջարկել է խորհրդարան հրավիրել պաշտպանության նախարարության ղեկավարությանը` նախարար Սեյրան Օհանյանին և Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին, քանի որ ունեն բազմաթիվ հարցեր, որոնք մինչ այժմ պատասխաններ չեն ստացել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |