Զբոսաշրջության ոլորտից Թուրքիայի եկամուտը 2016-ի սկզբից նվազել է 16.5%-ով 5 մայիսի 2016 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի եկամուտները 2016թ. առաջին քառորդում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 16.5%-ով նվազել են: Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առաջին եռամսյակում նշյալ եկամուտը կազմել է 4 մլրդ 66 մլն 384.000 դոլար: Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ զբոսաշրջության ոլորտի եկամուտների 71.3%-ը ձևավորվում է օտարերկրյա այցելուների հաշվին, իսկ 28.7%-ը՝ արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիների հաշվին, հայտնում է Ermenihaber-ը: Նշված ժամանակահատվածում ձեռք բերված եկամուտից 3 մլրդ 744 մլն 812.000 դոլարը գոյացել է անհատական ծախսերի, իսկ 321 մլն 572.000-ը՝ զբոսաշրջային փաթեթների շրջանակներում կատարված ծախսերի հաշվին: Յուրաքանչյուր այցելուի անհատական միջին ծախսը կազմել է 796 դոլար: Նշվում է նաև, որ օտարազգիների կատարած ծախսերի միջին ցուցանիշը կազմել է 717 դոլար, իսկ արտասահմանում բնակվող քաղաքացիների կատարած միջին ծախսը՝ 1059 դոլար: Միևնույն ժամանակ, Թուրքիայում բնակվող և արտասահման մեկնող քաղաքացիների կատարած ծախսերը 2016թ. առաջին եռամսյակում ավելացել են 19.9 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 537 մլն 627.000 դոլար: Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում ճգնաժամի պատճառով կտրուկ նվազել են հյուրանոցային համարների գները: Օրինակ, Ստամբուլում հյուրանոցային համարի միջին գինը 140 եվրոյից նվազել է մինչև 91,9 եվրո 24 ժամվա համար: Այդ մասին ասվում է Թուրքիայի հյուրանոցների ասոցիացիայի մարտ ամսվա հաշվետվության մեջ: 2016-ին մարտին արձանագրվել է հյուրանոցների համալրման ամենացածր մակարդակը վերջին մի քանի տարում: 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ անկումը կազմել է 16,5 տոկոս: Հյուրանոցներում ամրագրվել է համարների ընդամենը 52,5 տոկոսը: Հիմնականում Թուրքիան կորցրել է ռուս, գերմանացի և բրիտանացի զբոսաշրջիկներին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |