Լավրով. ԼՂ հակամարտության բոլոր կողմերին բավարարող փաստաթուղթ ստեղծելը բարդ է, բայց հնարավոր է 4 մայիսի 2016 - 20:53 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան հնարավոր է համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ առկա գաղափարների հիման վրա փաստաթղթի ստեղծումը: Այդ մասին է հայտարարել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Lավրովը ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում: «Երևի, կրքերը պիտի հանդարտվեն, դա հասկանալի է: Սակայն քաղաքական գործընթացն այլընտրանք չունի: Կան հանրահայտ գաղափարներ, որոնք քննարկվել են մասնակիցների կողմից: Ու ես, ինչպես և նախկինում, համոզված եմ, որ այդ գաղափարները, թեև դժվարությամբ, բայց հնարավոր է վերածել փաստաթղթի, որը բոլոր կողմերին կբավարարի», - նշել է նա: Տվյալ պահին գլխավոր նպատակը կրակի դադարեցման ռեժիմի խախտումների կանխման մեխանիզմի մշակումն է, ասել է ՌԴ ԱԳ նախարարը: Նա ընդգծել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնվել են միջադեպերի հետաքննման մեխանիզմի ստեղծմանը, ԵԱՀԿ-ն էլ որոշ նախնական ծրագրեր է ներկայացրել: «Ցավոք, 2012-ին գործը դրանից այն կողմ չգնաց: Այսօր Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ նախագահող, ուզում է այդ ուղղությամբ ակտիվություն ցուցաբերել, և մենք աջակցում ենք դրան», - ասել է Լավրովը: Ապրիլի 2-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ պատերազմական գործողություններ սկսեցին Լեռնային Ղարաբաղի դեմ՝ սովորական սպառազինությունից ու ստորաբաժանումներից բացի կիրառելով ուղղաթիռներ, փողային և ռեակտիվ հրետանի, հատուկջոկատայինների ստորաբաժանումներ, անօդաչու թռչող սարքեր: Մինչև ապրիլի 5-ը ընթացած ակտիվ մարտական գործողություններում հայկական կողմը հետ մղեց Ադրբեջանի հարձակումը՝ տալով 77 մարտական զոհ և 120-ից ավելի վիրավորներ: Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է 31 զոհի մասին (անկախ ԶԼՄ-ները հաստատել են 94 զոհի անուն, իսկ bellingcat փորձագետների համոզմամբ, Ադրբեջանի կորուստները գերազանցում են 400-ը): Մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |