ՀՀ արդարադատության նախկին փոխնախարարը՝ ԼՂՀ նոր օմբուդսմեն![]() 5 մայիսի 2016 - 12:59 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ Ազգային ժողովը մայիսի 5-ի նիստում ձայների 27 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան է նշանակել Ռուբեն Մելիքյանին: Ապրիլի 29-ին ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ռուբեն Մելիքյանը ՀՀ արդարադատության նախկին փոխնախարարն է (2012-2013), արդարադատության ակադեմիայի ռեկտոր, ԵՊՀ դասախոս, դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու: Մոտ երեք տասնյակ գիտական աշխատանքների հեղինակ է: Անկուսակցական է: 2016-ի հունվարին հրաժարական է տվել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: ՀՀ նոր օմբուդսմեն էր նշանակվել արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |