Եզդիական համայնքի ակցիան՝ եզդի գործարար Ամարյանին ազատելու պահանջով 5 մայիսի 2016 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչները նամակ են հանձնել ՀՀ նախագահի աշխատակազմին և ՀՀ դատախազությանը՝ պահանջելով ազատ արձակել եզդի գործարար Ջնդի Ամարյանին։ «Շամս» ՀԿ-ի նախագահԱմարյանը 2016-- ապրիլի 2-ից անազատության մեջ է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (շորթում)։ Եզդական համայնքի ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ գործարարն անմեղ է։ «Ջնդի Ամարյանի կալանավորումն անօրինական է։ Մենք ոչ մի վստահություն չունենք պետական ապարատի նկատմամբ։ Մեր միակ հույսն այն է, որ ՀՀ նախագահի ուշադրությունը հրավիրելով այս հարցին, մենք կստանանք արդարացի լուծում»,-հայտարարել է եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը, գրում է Tert.am-ը։ Նա հայտարարել է, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, նման ցույցերը պարբերական են դարձնելու և ամեն անգամ շատ ավելի մեծ թվով մարդիկ են փողոց դուրս գալու։ Բաքոյանը նշել է, որ եզդի համայնքը մեկ ամիս շարունակ չի բարձրաձայնել տեղի ունեցածի մասին՝ հաշվի առնելով ապրիլյան իրադարձություններն ու չցանկանալով խոչընդոտել նախաքննությանը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |