Նախարար. ՀՀ տնտեսությունը պատրաստ է պատերազմին 5 մայիսի 2016 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Ադրեջանական ագրեսիան իր նպատակին չի հասել նաև տնտեսության մասով: Այս մասին մայիսի 5-ի Կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ խոսելով պատերազմական շրջանում տնտեսական վիճակի ու հարկային քաղաքականության մասին: Ըստ նախարարի, հարկային մարմինը արդյունավետ է աշխատել հարկերի հավաքագրման մասով: Ապրիլ ամիսը նաև շահութահարկի գծով կանխավճարների վճարման ժամանակահատվածն է: «Ադրբեջանական ագրեսիան, որի նպատակն էր նաև հարված հասցնել մեր տնտեսությանը, լիովին ձախողվել է, և դրա ապացույցներից մեկն էլ հարկային քաղաքականության, զբոսաշրջության ոլորտում արձանագրված ցուցանիշներն են: Ադրեջանական ագրեսիան իր նպատակին չի հասել նաև տնտեսության մասով»,- ասել է Մինասյանը, գրում է Yerkir.am-ը: Հարցին, թե այսօր Հայաստանի տնտեսությունը պատրաստ է պատերազմին, նախարարը պատասխանեց. «Այո, կարճ կասեմ, որ պատրաստ է»: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ապրիլի 12-ին հայտնել է, որ Ադրբեջանի ագրեսիան չի հարվածի ՀՀ տնտեսական աճին: Հարցին, թե արդյոք պատերազմը չի՞ խանգարի նոր ներդրումների ներգրավմանը, էկոնոմիկայի նախարարն ասել է, որ որքան էլ հնչեն տարբեր կարծիքներ ներդրողների՝ տարբեր որոշումների վերանայումների կամ սառեցումների հետ կապված, վստահ են, որ դրանք շատ արագ կվերանան, քանի որ Հայաստանը կա և շարունակում է մնալ ամենապահով երկիրներից մեկը: Դեկտեմբերի 10-ին խորհրդարանի ընդունած պետբյուջեի համաձայն, Հայաստանում ՀՆԱ իրական աճը 2016 թվականին նախատեսված է 2.2 տոկոսի չափով, ՀՆԱ դեֆլյատոր ցուցիչը` 4 տոկոս, 12-ամսյա գնաճը` 4% (±1,5%), իսկ պետբյուջեի պակասուրդը` ՀՆԱ-ի 3.5 տոկոսը։ Ըստ ՀԲ կանխատեսման, 2016-ին ՀՀ ՀՆԱ աճը կկազմի 2.2%: Համաշխարհային բանկը Հայաստանում 2016-ին 2.2% աճ է կանխատեսում: Կարդացեք նաև՝ Նախարար. Գազի սակագնի նվազմամբ ապրանքների մրցունակությունը կբարձրանա Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |