Բաբայան. Արցախի ճանաչման գործընթացը բանակցությունները կհանի փակուղուց 5 մայիսի 2016 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթացը մեկնարկել է: Այս մասին հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։ Հայաստանի կառավարությունը մայիսի 5-ի նիստում հաստատել է Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծի եզրակացությունը` ուղարկելով այն ԱԺ: «Մենք կառավարության որոշումը դիտարկում ենք հետևյալ տեսանկյունից։ Դա վերջնական ճանաչում չէ, բայց գործընթացը սկսվել է, ինչպես ժամանակին ասել է դասականներից մեկը։ Մենք կարծում ենք, որ այդ գործընթացը դրական կանդրադառնա տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման և փակուղում գտնվող բանակցային գործընթացի վերսկսման վրա»,- ասել է Բաբայանը, հաղորդում է Sputnik Արմենիան։ Նրա խոսքով` եթե Ադրբեջանը կրկին բռնի պատերազմի ճանապարհը, ապա ճանաչումն այլընտրանք չի ունենա։ Եթե Ադրբեջանը փոխի իր ռազմավարությունը և պատրաստ լինի կառուցողական բանակցությունների, ապա, Բաբայանի խոսքով, Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը կարող է մի քիչ հետաձգվել։ Միաժամանակ նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացը չի սահմանափակվում միայն Հայաստանով։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով ԼՂՀ ճանաչման նախագծի հաստատմանը կառավարության նիստի ընթացքում, ասել է, որ ՀՀ կառավարության եզրակացությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման վերաբերյալ այն է, որ որոշումը պայմանավորված է լինելու երկու հայկական պետության միջև բանակցությունների արդյունքով՝ հաշվի առնելով ապագա զարգացումները, այդ թվում՝ արտաքին գործոնները: «Մեր դիրքորոշումը շատ հստակ է, ու եթե Ադրբեջանը փորձի խուսափել այս զինադադարի հաստատման ռեժիմից և նոր ագրեսիա ծավալի, ապա այդ հարցը միանշանակ կմտնի օրակարգ»,-ասել է Քոչարյանը: Պատասխանելով հարցին, արդյոք Արցախի Հանրապետության ճանաչումը նշանակում է Մինսկի գործընթացի ավարտ, Շավարշ Քոչարյանն ասել է. «Մինսկի գործընթացի ավարտ կնշանակի Ադրբեջանի ագրեսիան»: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են Կիրանցեցիները գիշերել են ճանապարհին, ոստիկաններն անցակետ են տեղադրել Սարիգյուղ-Բերքաբեր գյուղերի խաչմերուկում Նրանք նշել են, որ 25 հա ականապատ հողերը միշտ են եղել հայկական վերահսկողության տակ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում |