Ադրբեջանից բռնագաղթածների հերթական մասն իրավունք ստացավ սեփականաշնորհել զբաղեցրած տարածքները![]() 5 մայիսի 2016 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքի Շիրակի փողոց 2ա հասցեում գտնվող թիվ 7 և Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանների բնակիչները դիմել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն` իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու խնդրանքով: ՀՀ կառավարությունը մայիսի 5-ի նիստում բավարարել է հայցը՝«1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» որոշման համաձայն: 2015-ին Կառավարության որոշմամբ՝ Արարատ քաղաքի Աբովյան փողոցի 12 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչները իրավունքն են ստացել սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները: 2016-ին Երևանի Մոլդովական 70 հասցեի հանրակացարանի թիվ 2 մասնաշենքի և Կոտայքի մարզի Աբովյանի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանի բնակիչներին է Կառավարությունը տվել իրենց զբաղեցրած տարաքները սեփականաշնորհելու իրավունքը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |