Ֆրանսահայ համայնքը Արցախին շտապօգնության 2 մեքենա է նվիրաբերել![]() 5 մայիսի 2016 - 17:40 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը շտապօգնության երկու մեքենա (Ուազ) է նվիրաբերել Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությանը: «Ֆրանսահայ համայնքը պատրաստ է աջակցել Արցախին, և այդ նպատակով որոշել ենք հոգալ երկրի առջև ծառացած հրատապ խնդիրները: Այս պահին աշխատանքներ ենք տանում մեծ քանակով անհրաժեշտ դեղորայք Արցախ ներմուծելու ուղղությամբ: Նախատեսում ենք նաև վերականգնել վնասված ենթակառուցվածքները»,- նշում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը: «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը և Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանն օրերս աշխատանքային այցով եղել են Արցախում՝ ծանոթանալու երկրի առողջապահության ոլորտի առաջնային խնդիրներին: Այցի շրջանակում հանդիպումներ են ունեցել նաև Լեռնային Ղարաբաղի նախագահի և վարչապետի հետ: Ավելի վաղ՝ ապրիլի 4-ին, Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գրասենյակը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ըստ որի 100.000 եվրո է հատկացնում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի սահմանագծի երկայնքով սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ծանր իրավիճակում հայտնված բնակչության կարիքներին: Ապրիլի 26-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզի Օբնինսկ քաղաքի հայ համայնքի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակին է նվիրաբերվել 6 «ՈւԱԶ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենա: Ավտոմեքենաների նվիրատվության կազմակերպիչը Օբնինսկում բնակվող արցախցի Մհեր Գաբրիելյանն է, ով ապրիլյան քառօրյա մարտերի օրերին գտնվել է առաջնագծում և վերադառնալուց հետո տեղի հայ համայնքի ուժերով կազմակերպել է ավտոմեքենաների ավտոմեքենաների ձեռբքերման և նվիրատվության գործընթացը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |