ՀՀ-ում սրտի ստենտավորման նոր տեխնոլոգիա է ներդրվել. Թույլ է տալիս խուսափել բաց վիրահատությունից![]() 5 մայիսի 2016 - 18:24 AMT PanARMENIAN.Net - «Էրեբունի» բժշկական կենտրոնում ստենտավորման նոր տեխնոլոգիա է ներդրվել լեհ մասնագետների կողմից, որը հնարավորություն է տալիս խուսափել սրտի բաց վիրահատություններից։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Կենտրոնի սրտաբանական բաժանմունքի վարիչ Համլետ Հայրապետյանը: «Այս սարքը՝ ռոտոբլատորը, թույլ է տալիս խուսափել որոշ դեպքերում հիվանդներին բաց վիրահատությունների ուղարկելուց եւ միաժամանակ այն մեծ տրավմաներից, որոնք տեղի են ունենում բաց վիրահատությունների դեպքում եւ հիվանդության բուժման երկար տեւողությունից», - ասել է նա, գրում է Ա1+-ը: Լեհաստանի Բելոստոկ քաղաքի համալսարանական կլինիկայի ինվազիվ սրտաբանության բաժանմունքի ղեկավար դոկտոր Սլավոմիր Դրոբժինսկին էլ ասել է , որ այս տեխնոլոգիան ծանր վիճակում գտնվող հիվանդների համար է։ Հարցին, թե ստենտավորման այս նոր մեթոդը կարո՞ղ է կանխել մահացության դեպքերը, մասնագետը պատասխանել է. «Այս գործողությունները թույլ են տալիս փրկել կամ երկարացնել մարդու կյանքը, բայց մահացության իջեցման գլոբալ փոփոխություններ չի ենթադրում»: Սրտի վիրահատությունը մյուս երկրների համեմատ,ավելի մատչելի է (1-2 մլն դրամ): Անվճար և արտոնյալ պայմաններով սրտի ինվազիվ վիրահատություններ են արվում մինչև 7 տարեկան երեխաներին, բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց: 2015-ին պետական բյուջեով սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի իրականացման համար հատկացվել է 500 մլն դրամ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |