ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՕԳՆԵԼ ԲԱՔՎԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

PanARMENIAN.Net - Թուրքիայում խորհրդարանական ընտրություններում ձայների բացարձակ մեծամասնություն ստացած Արդարության եւ զարգացման կուսակցության առաջնորդ Ռաջաբ Էրդողանը հավաստիացրել է, որ կաջակցի Ադրբեջանին` ղարաբաղյան խնդրի արդար կարգավորման գործընթացում: Այդ մասին նա հայտարարել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ հեռախոսազրույցի ժամանակ, որը շնորհավորել է նրան տարած հաղթանակի կապակցությամբ: Էրդողանը պատրաստակամություն է հայտնել նաեւ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ջանքերը Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հետագա զարգացման համար:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---