Էրդողանի խորհրդական. Թուրքիայում կարող են արտահերթ խորհրդարանական ընտրություններ կայանալ![]() 6 մայիսի 2016 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում չի բացառվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահի խորհրդական Ջեմիլ Էրթեմը NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում: Խորհրդարանական ընտրությունները կարող են տեղի ունենալ մինչև 2019թ., ասել է Էրթեմը: Մայիսի 5-ին իշխող ԱԶԿ-ի պատգամավոր Այդին Ունալը նշել է, որ նոր վարչապետն ու կուսակցության նախագահը չեն կարող լինել նույնքան ազդեցիկ, որքան Դավութօղլուն: Նրա հրաժարականը ակնկալվում է մայիսի 22-ին` ԱԶԿ կուսակցության արտահերթ համագումարում: Մայիսի 5-ին Դավութօղլուն հայտարարեց, որ չի մասնակցելու կուսակցության նախագահի ընտրություններին: Թուրքիայի նախագահն, անդրադառնալով ԱԶԿ արտահերթ նիստին, ասել է, որ որոշումը կայացրել է երկրի վարչապետը, սակայն Դավութօղլուն իր վերջին ելույթում հերքել է Էրդողանի խոսքերը: Թուրքական ԶԼՄ-ները նշել են ԱԶԿ նախագահի պաշտոնի հավակնորդներին` տրանսպորտի և կոմունիկացիաների նախարար Բինալի Յիրդիլիմ, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաք, արդարատության նախարար Բեքիր Բոզդաղ, փոխվարչապետ Նուման Կուրթուլմուշ և կուսակցության փոխնախագահ Մեհմեդ Ալի Շահին: Դավութօղլուն վարչապետ դարձավ 2014-ին: Վերջին շրջանում նրա և նախագահ Էրդողանի միջև տարաձայնություններ են առաջացել, մասնավորապես, քրդական հարցի լուծման և ընդդիմադիր լրագրողների և հասարակության ներկայացուցիչների ձերբակալությունների հարցում: Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր Դավութօղլուի մոտալուտ պաշտոնանկության մասին կուսակցությունում 5 աղբյուրի վրա հղումով: Ընդ որում նրանք հայտնել են այդ մասին նախագահ Էրդողանի հետ Դավութօղլուի 1,5-ժամանոց հանդիպումից հետո: Գործակալությունը նշում է, որ հանդիպումը հաջորդել է երկու առաջնորդների հարաբերությունների արդեն մի քանի շաբաթ տևող լարվածությանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |