Հայ ռեժիսորի ֆիլմը՝ Կաննի փառատոնի արտամրցութային ծրագրում (վիդեո) 6 մայիսի 2016 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Երիտասարդ հայ ռեժիսոր էվելինա Բարսեղյանի կարճամետրաժ «Բրավիստ» (Bravoman) ֆիլմը ներառվել է Կաննի 69-րդ փառատոնի Short Film Corner արտամրցութային ծրագրում: Այն միաժամանակ կներկայացնի 2 երկիր` Հայաստանն ու Ռուսաստանը: Կարճամետրաժ դրամատիկ «Բրավիստ»-ի համաշխարհային պրեմիերան կկայանա հենց Կաննում: 2015-ին ֆիլմի սցենարն ընդգրկվել էր փիթչինգի` սցենարների շնորհանդեսի, լավագույն 5-ում: «Բրավիստ» ֆիլմը նաև ընտրվել էր Eurochannel-ի կողմից միջազգային ցուցադրության համար` ռեժիսորն ու կանալի ներկայացուցիչն արդեն ստորագրել են պայմանագիրը: «Սա իրոք երջանկություն է հեղինակների համար, երբ ֆիլմը մեծաքանակ հանդիսատես կարող է ունենալ: Eurochannel-ն ավելի քան 25 մլն հանդիսատես ունի 25 երկրում: Մենք շատ երկար ենք աշխատել դրան հասնելու համար և նկարահանել ենք ֆիլմը հակառակ բոլոր խոչընդոտներին ու հիասթափություններին…Մենք կանգ չառանք ու ստեղծեցինք մեր կինոն: Շնորհավորում եմ ֆիլմի ամբողջ թիմին, ինչպես նաև մեր գործընկերներին»,-ասել է ֆիլմի ռեժիսոր էվելինա Բարսեղյանը PanARMENIAN.Net ին: «Բրավիստը» պատմություն է սիրո և ցինիզմի մասին: Ֆիլմի հերոսը` Անդրեյը, ամեն երեկո հագնում է սմոկինգը և «բրավո» է բղավում թատրոններում փողի դիմաց: Անդրեյը վստահ է` բոլորը խաբում են, մինչև որ չի հանդիպում դահլիճում ամենաանկեղծ աղջկան: Գլխավոր դերերը կատարել են Պետերբուրգից հայտնի դերասաններ Իգոր Սերգեևը («Ելք», «Օտարը») և Կարինա Ռազումովսկայա, որը վերջերս արժանացել է «Ոսկե դիմակի» երկու մրցանակի: Ռազումովսկայան նաև հայտնի է մի շարք դերերով` «Մաժոր» սերիալում, «Ոչինչ պատահական չէ» ֆիլմում: Էվելինա Բարսեղյանի նախորդ` «Մեկը ձեզ սիրում է» (2014) և «Փայլատակողը» (2015) ֆիլմերի պրեմիերաները նույնպես տեղի են ունեցել Կաննի փառատոնում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |