Թուրքիայի ԶՈւ-ում ավելի քան 600.000 մարդ է ծառայում![]() 6 մայիսի 2016 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) Գլխավոր շտաբը հրապարակել է թուրքական բանակի թվաքանակի մասին տվյալներ: 2016թ. մայիս ամսվա դրությամբ Թուրքիայի ԶՈՒ-ում ծառայում է 613.419 զինվարական, որոնցից 358-ը գեներալ և ծովակալ են: Գեներալներից 325-ը ծառայում է կենտրոնական հրամանատարությունում, 32-ը` Ժանդարմերիայում, իսկ մեկ գեներալ էլ ծառայում է Թուրքիայի առափնյա անվտանգության ուժերում, Yenisafak-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիայի զինված ուժերում կա 39.353 սպա և 96.593 ենթասպա: Իսկ Ժանդարմերիայում ծառայություն են անցնում 21.597 պայմանագրային զինծառայող: Կրտսեր հրամանատարների թիվը հասնում է 73.716-ի, իսկ պահեստային սպաների թիվը` 7087-ի: Թուրքիայի զինված ուժերը բաղկացած են բանակից, այսինքն՝ ցամաքային զորքերից, նավատորմից կամ ռազմածովային ուժերից և ռազմաօդային ուժերից:Թուրքիայի հանրապետության նախագահը զինված ուժերի բոլոր տեսակների ընդհանուր հրամանատարն է։ Զինված ուժերի գլխավոր հրամանատարը Թուրքիայի Գլխավոր շտաբի պետն է։ Նրա դերն ավելի բարձր է, քան Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարինը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |