Բեռլինում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքար է կանգնեցվել![]() 6 մայիսի 2016 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Բեռլինում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է կանգնեցվել, հայտնում է Mirror Spectator-ը: Գերմանա-հայկական ընկերակցության և Գերմանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ ապրիլի 23-ին Սբ Յադվիգայի մայր տաճարի տարածքում տեղի է ունեցել մեծ խաչքարի բացման արարողությունը: Արարողությանը մասնակցել են բազմաթիվ հյուրեր, այդ թվում ՀԱԵ Գերմանիայի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գարեգին Բեքջյանը, Գերմանիայի բողոքական և կաթոլիկ եկեղեցիների առաջնորդները, Բունդեսթագի և Բեռլինի սենատի անդամներ, ՀՀ-ում Գերմանիայի նախկին դեսպաններ, ԱԳՆ ներկայացուցիչ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառումը ելույթներով բացել են գերմանա-հայկական ընկերակցության առաջնորդ Րաֆֆի Քանթյանը և Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Իր խոսքում Քանթյանը նշել է, որ այդ նույն տաճարում 1919-ի մայիսի 14-ին մատուցվել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման առաջին պատարագը: Քանթյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Արթուր և Աննա Վարչապետյաններին, որոնց նվիրատվությամբ է տեղադրվել խաչքարը: Դեսպան Սմբատյանն իր ելույթում հույս է հայտնել, որ «շատերը, հատկապես երիտասարդները, որպես հուշարձան կընկալեն Բեռլինի կենտրոնում գտնվող այս վայրը, կխորանան Հայոց ցեղասպանության պատմության մեջ և կյուրացնեն գիտելիքներ, որ մինչ օրս չեն ստացել պատմության դասերին»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |