Սպիտակ տուն. ԱՄՆ-ն մշտապես հիշեցնում է Անկարային խոսքի ազատության անհրաժեշտության մասին![]() 6 մայիսի 2016 - 13:30 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հուսով, է, որ Թուրքիայում կպահպանվեն մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը` համապատասխան բանավեճը ԱՄՆ և Թուրքիայի միջև շարունակվում է: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ էրնեստը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Մենք կենտրոնացած ենք մեր դաշնակիցների հետ արդյունավետ համագործակցության վրա` թուլացնելու և ի վերջո ոչնչացնելու համար «Իսլամական պետությունը»: Սակայն դա չի խանգարում մեզ քննարկել մեր մտահոգությունները կամ նույնիսկ առարկությունները հայտնել Թուրքիայում հիմնարար ժողովրդավարական արժեքների պահպանման հարցում, որոնք ամրագրված են սահմանադրության մեջ»,-ասել է Արնեստը: Նա հավելել է նաև, որ Դավութօղլուն «լավ գործընկեր էր» ԱՄՆ համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է վարչապետի պաշտոնից հեռանալու մասին` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էևդողանի հետ տարաձայնությունների պատճառով: Դավութօղլուն հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը իշխող Արդարության և զարգացման կուսակցության նախագահի պաշտոնում մայիսի 22-ին կայանալիք կուսակցության արտահերթ համագումարում: Ավանդաբար Թուրքիայի իշխող կուսակցության առաջնորդը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը: Զրկվելով իշխող կուսակցության նախագահի պաշտոնից` Դավութօղլուն կհեռանա նաև վարչապետի պաշտոնից: Ըստ փորձագետների, Թուրքիայի հաջորդ վարչապետը չի կարողանա Էրդողանի տեսակետին հակասող դիրքորոշում ունենալ և գոնե ինչ-որ չափով ինքնուրույն քաղաքականություն վարել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |