Շոտլանդիայի անկախացման կողմնակից կուսակցությունը հայտարարել է խորհրդարանական ընտրություններում հաղթելու մասին![]() 6 մայիսի 2016 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Շոտլանդիայի ազգային կուսակցությունը (SNP), որը սատարում է Մեծ Բրիտանիայի կազմից Շոտլանդիայի դուրս գալու գաղափարին, պնդում է, որ հաղթանակ է տարել Շոտլանդիայի խորհրդարանում մայիսի 5-ին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած տեղական ընտրություններում, հայտնում է Ինտերֆաքսը բրիտանական BBC-ի վրա հղումով: Սակայն կուսակցությանը, հավանաբար, չի հաջողվի բավարար տեղ ստանալ ձևավորելու համար մեծամասնություն կառավարությունում: Ըստ նախնական տվյալների, երկրորդ տեղում շոտլանդացի պահպանողականներն են, երրորդում` Լեյբորիստական կուսակցությունը: Մեծ Բրիտանիայի Անկախության կուսակցությունը, որն իր հերթին պահանջում է, որ Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից, հավանաբար, առաջին անգամ տեղեր կստանա Ուելսի Ազգայիյն ժողովում: Ձայների հաշվարկը դեռ շարունակվում է Անգլիայի 40 տեղական կառավարման մարմիններում: 124-ում ընտրություններն արդեն կայացել են: 2014-ի սեպտեմբերին շոտլանդացիների 55 տոկոսը կողմ արտահայտվեց Մեծ Բրիտանիայի կազմում Շոտլանդիայի մնալուն: Շոտլանդիայի կառավարության նախկին ղեկավար Ալեքս Սալմոնդը անխուսափելի է համարում Շոտլանդիայի անկախության վերբարեյալ երկրորդ հանրաքվեի անցկացումը: Ավելի վաղ Շոտլանդիայի առաջին նախարար և SNP ղեկավար Նիկոլա Սթերջենը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիայի անդամության մասին հունիսի 23-ին կայանալիք հանրաքվեի արդյունքները կարող են մեկնակետ դառնալ Շոտլանդիայի անկախության մասին նոր հանրաքվեի մասին: Ըստ նրա, եթե Մեծ Բրիտանիան ցանկանա դուրս գալ ԵՄ-ից, ապա Շոտլանդիան կպայքարի անդամությունը ԵՄ-ում պահպանելու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |