Սիրիացի նախարար. Թուրքիան գրոհայիններին օգնում է պատմական արժեքներ արտահանել 6 մայիսի 2016 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան օգնում է ահաբեկիչներին արտահանել Սիրիայի պատմական արժեքները թուրք-սիրիական սահմանով: Այդ մասին հայտարարել է Սիրիայի մշակույթի նախարար Իսամ Հալիլը: «Իրականում ահաբեկչական խմբավորումները զբաղվում են պատմական արժեքների թալանով և Էրդողանի պետության միջոցով վաճառում են սև շուկայում: էրդողանի կառավարությունը մեղսակից է ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցությանը, նավթի թալանին և պատմական արժեքների գողությանը: Եվ օգնում է դրանք արտահանել»,-ասել է նա: Ըստ սիրիացի նախարարի, կառավարությունը «նախապես միջոցներ էր ձեռնարկել և տարհանել պատմական արժեքների զգալի մասը` պահպանելով ապահով տեղում»: «Սակայն, դա չի նշանակում, որ մենք բոլորն ենք պահպանել և կանխել ենք պատմական օբյեկտների թալանը, քանի որ կան արժեքներ, որոնք մենք չենք կարողացել տարհանել: Այդ պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է միջազգային հանրությունը, առավել ևս, որ ընդունվել է ՄԱԿ բանաձև, որով արգելվում է Սիրիայից և Իրաքից արտահանված պատմական արժեքների վաճառքը: Սակայն, չնայած դրան, Էրդողանի կառավարությունը շարունակում է աջակցել ահաբեկիչներին` փակելով աչքերն ու ականջները»,-ասել է նախարարը: 2015-ի օգոստոսի 30-ին ԻՊ գրոհայինները պայթեցրեցին Բելի տաճարը, որը համարվում էր Պալմիրայի գլխավոր սրբավայրերից մեկը:Ավելի ուշ պայթեցվեց նաև Պալմիրայի գլխավոր հուշակոթողը` Հաղթական կամարը:Պալմիրայից բացի բազում հուշարձաններ ու կառույցներ, այդ թվում հայկական, որոնք հայտնվել են իսլամիստների հետ ռազմական գործողությունների կենտրոնում, թալանվել, հրկիզվել, ավերվել են: Սիրիական ժառանգությանն ամենամեծ վնասներից մեկը պատմաբանները համարում են 715-ին կառուցված և 2013-ի ապրիլին ամբողջությամբ գետնին հավասարեցված Հալեպի Մեծ մզկիթը: Ալեքսանդր Մեծից մինչև հռոմեական, մոնղոլական և օսմանյան իշխանությունները հասած Հալեպի միջնաբերդի որոշ հատվածներ օգտագործվում էին որպես ռազմաբազա. ոչնչացվել են 2012-ի օգոստոսին: 2014-ի սեպտեմբերի 21-ին ծայրահեղականներն ականապատել և պայթեցրել են Դեր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: 2013-ին Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Ռաքքայի Թել Աբիդադ քաղաքում, իսլամիստները հրկիզել են հայկական Սուրբ Խաչ եկեղեցին, որտեղ ապաստան էին գտել արաբ ընտանիքներ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |