Պատգամավոր. ԼՂՀ ճանաչման օրինագիծը կքննարկվի ԱԺ-ում անկախ կառավարության եզրակացությունից![]() 6 մայիսի 2016 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Եթե Ադրբեջանը հաջորդ անգամ ռազմական գործողություններ սկսի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար Արցախի անկախության ճանաչումը միանշանակ կլինի: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը՝ ընդգծելով, որ այս պահին Արցախի անկախության ճանաչելու ժամանակը չէ, հայտնում է Panorama.am-ը: «Մինսկի խմբից դժգոհություններ ունենալով հանդերձ, մենք հասկանում ենք, որ դա այն ձևաչափն է, որով պետք է շարունակենք բանակցությունները: Մինսկի խմբի այլընտրանքը ոչ թե քառօրյա պատերազմն է, այլ ավելի երկարատև: Եթե հիշում եք, ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ ասվել է՝ եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները, Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը», - հայտարարել է պատգամավորը: Նա հստակեցրել է, որ Կառավարությունը ձեռնպահ է մնացել դրական եզրակացություն տալ պատգամավորների ներկայացրած Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծին և միայն հաստատվել է այն, որ որոշում կկայացվի այն ժամանակ, երբ գա անհրաժեշտ պահը: Օրենքի նախագիծը Կառավարության քննարկմանն էր ներկայացվել Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի կողմից: «Արցախի ճանաչման մասին օրինագիծը քննարկվելու է նաև ԱԺ լիագումար նիստում, անկախ կառավարության եզրակացությունից», - հավելել է Սամվել Նիկոյանը: Պատգամավորը շեշտել է, որ, ըստ էության, քառօրյա պատերազմից հետո Ղարաբաղի խնդրի լուծման ընթացքում ձևավորվել է բոլորովին այլ մթնոլորտ, հայտնում է Tert.am-ը: «Եթե մինչև հիմա միջնորդ երկրները կարծում էին՝ չպետք է թույլ տալ, որ ռազմական բախում տեղի ունենա, որովհետև բոլորի մոտ մտավախություն կար, որ Բաքուն ռազմական ճանապարհով կլուծի հարցը, ապա հիմա բոլորը հասկացան, որ չի կարող Ադրբեջանը դա անել և բոլորովին այլ իրավիճակ է»,- ասել է Նիկոյանը և նշել, որ Ադրբեջանը մինչ այս պարբերաբար հայտարարում էր, որ մեկ օրվա ընթացքում կարող է լուծել Արցախի հարցը, սակայն բոլորը տեսան, որ չկարողացավ դա անել: Սամվել Նիկոյանը նշել է, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բանակցային գործընթացի վերաբերյալ կոշտացրել է դիրքորոշումները: «Կարևոր է, որ միջնորդ երկրները համարում էին, որ Հայաստանը կամ ԼՂՀ-ն դիմելու է իրենց, խնդրելու, աղաչելու է, եկեք օգնեք, փրկեք` երևի թե, շատերն այդպես էինք մտածում, այդպես չեղավ և ԼՂՀ, և ՀՀ սահմանը հայ զինվորն է պահում, այլ ոչ թե խաղաղարար ուժեր: Ըստ էության, մեր բանակը հզոր երկրների և այլ պետությունների խաղաքարտերը խառնել է, և իշխանությունը բանակցությունների վերաբերյալ կոշտացրել է դիրքորոշումը»,- ասել է նա: Պատգամավորը շեշտել է, թե, ըստ էության, եթե ռազմական գործողություններ են գնում՝ անիմաստ է բանակցությունների մասին խոսել: ՀՀ կառավարությունը մայիսի 5-ի նիստում դրական եզրակացություն է տվել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այն սահմանված կարգի համաձայն կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Ավելի ուշ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը պարզաբանում ներկայացրեց «Արցախի Հանարապետությունը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ: «ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը, որտեղ ասված է, որ օրենքի նախագծի ընդունումը կպայմանավորի Հայաստանի և Արցախի միջև քննար¬կում¬ների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները: Հետևաբար, այս փուլում Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծին ՀՀ կառավարությունը հավանություն չի տվել»,-ասել է նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |