Տարկետումը վերացնելու հարցով քննարկումը հետաձգվել է. Գործադիրն իր նախագիծը կներկայացնի![]() 6 մայիսի 2016 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հետ է կանչել բուհերում տարկետումը վերացնելու վերաբերյալ նախագիծը: ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը հարցը պետք է քննարկեր մայիսի 6-ին: Ռուբեն Հակոբյանը պարզաբանել է, որ կառավարությունը զբաղվում է տվյալ հարցով և առաջիկայում խորհրդարան է ներկայացնելու «Զինապարտության մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, հայտնում է ՍիվիլՆեթը: Ապրիլի 27-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Հակոբյանը հիշեցրել էր, որ մեկ տարի առաջ պատգամավոր Թևան Պողոսյանի հետ նախագիծ է ներկայացրել ըստ որի՝ ուսման ընթացքում ոչ մի ուսանողի տարկետում չպետք է տրվի, այսինքն՝ 18 տարին լրացավ, պետք է գնա բանակ: «Կառավարությունը չէր մերժել, բայց նշել էր, թե կոնսենսուս պետք է լինի»,- ասել էր Հակոբյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |